երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրաքի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Իրաքի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Ադնան ազ-Զուրֆիին երկրի նոր վարչապետ է նշանակել եւ կարգադրել կառավարություն ձեւավորել: Նա մեկ ամսում պետք է ընտրի նախարարների թեկնածուներին:

Հայտնի է, որ Ադնան ազ-Զուրֆին 54 տարեկան է: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է: Մինչ նշանակումը եղել է խորհրդարանի պատգամավոր, գլխավորել է Նասր կոալիցիան:  1980-ականներին եղել է «Ադ-Դաավա» կուսակցության անդամ, 1988-ին Սադամ Հուսեյնի օրոք ցմահ ազատազրկման է դատապարտվել, սակայն 1991-ին փախուստի է դիմել Աբու-Գրեյբի բանտից: 1991-ին մասնակցել է ազգային ապստամբությանը: Դրանից հետո թաքնվել է նախ Սաուդյան Արաբիայում, ապա՝ ԱՄՆ-ումԼ Իրաք է վերադարձել 2004 թվականին Սադամ Հուսեյնի տապալումից հետո եւ ձեւավորել «Ալ-Վաֆա» քաղաքական շարժումը: 2004-2005 թվականներին եղել է Նաջաֆի նահանգապետը: Աշխատել է ՆԳՆ-ում, եղել է հետախուզական հարցերով նախարարի օգնականը: 2009-2015 թվականներին ղեկավար է Էն-Նաջաֆը:
 
Ինքն իրեն Ազ-Զուրֆին համարում է հայրենասեր դեմոկրատ, որը հավատում է արտասահմանյան ուժերից Իրաքի անկախությանն ու կողմ է առանց կրոնական ու ազգային տարանջատումների Իրաքի, քաղաքացիական հանրության միասնությանը եւ հզոր տնտեսությանը:

  • Կիսվել: