Չնայած ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակմանը՝ Իրանը շարունակում է նավթ վաճառել. իրանցի նախարար
Իրանը շարունակում է նավթ վաճառել՝ չնայած ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակմանը: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Պակնեջադը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայումս նավթի վաճառքը շարունակվում է մեր տարածքային ջրերից դուրս և դրանցից հեռու՝ հասնելով հաճախորդներին»:
Իրանցի նախարարը նաև հայտնել է, որ շրջափակման վերականգնումից հետո վաճառքի ծավալները նվազել են։ Սակայն նա այլ մանրամասներ չի հայտնել։



