ԱՄՆ-ն հայտնել է ՌԴ-Ուկրաինա խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին. աղբյուր
Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի վերաբերյալ, տեղեկացնում է BBC-ն։
Ինչպես հաղորդվում է՝ Կրեմլը համաձայնել է քննարկել Կիևի համար անվտանգության երաշխիքները՝ հիմնվելով Հյուսիսատլանտյան պայմանագրի դաշինքի 5-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է հավաքական պաշտպանությանը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, մասնավորապես, ասել է. «Կարծում եմ՝ մեզ հաջողվեց ռուսների հետ համաձայնեցնել այն մոտեցմումը, ըստ որի՝ Ուկրաինայի համար նախատեսված անվտանգության ցանկացած երաշխիք պետք է հիմնված լինի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա»:
BBC-ն հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը հաճախ մեկնաբանվում է որպես դաշինքի անդամների պարտավորություն՝ անհապաղ ներգրավվելու պատերազմի մեջ՝ դաշնակցի կողմից, եթե վերջինս ենթարկվի հարձակման, սակայն հոդվածն ուղղակիորեն չի պահանջում դա։ Այն սահմանում է, որ հարձակման դեպքում անդամ երկրները պարտավորվում են աջակցել դաշնակցին՝ ձեռնարկելով այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կհամարեն, այդ թվում՝ զինված ուժի կիրառումը։



