Իրանը ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային՝ կապված Ռուսաստանի Կազան քաղաքի համալսարանում իրանցի ուսանողների` ըստ իրենց՝ «բռնի ձերբակալության հետ», տեղեկացնում է IRNA-ն:
Նշվում է, որ Կազանի դաշնային համալսարանին կից վիզային կենտրոն այցելած երկու իրանցի ուսանողներ ձերբակալվել են, ենթարկվել ոստիկանության կողմից «անմարդկային և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի»:
Իրանն ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել՝ դատապարտելով իրանցի ուսանողների նկատմամբ ոստիկանության դաժան վերաբերմունքը: Թեհրանը միջադեպի առնչությամբ Մոսկվայից բացատրություն է պահանջել։
Ուսանողներն ավելի վաղ ազատ են արձակվել հյուպատոսության միջամտությունից հետո: Կազանի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ուսանողների միջև կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի, և ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կռիվը հրահրողներին: