չորեքշաբթի, հունիս 5
5 / 6 / 2024
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակմանը

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակմանը

Իրանի միջուկային ծրագիրը զսպելու և պատժամիջոցների թուլացման վերաբերյալ գործարքը վերականգնելու շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին՝ երեքշաբթի ասել է ռուսաստանցի բանագնացը: Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներն էլ նշել են, որ շուտով սպասվում է Իրանի և Միացյալ Նահանգների բանտարկյալների փոխանակում՝ գրում է VOA NEWS-ը:

Դիվանագետներն ասել են, որ համաձայնագրի տեքստի նախագիծն աղոտ կերպով ակնարկում է այլ հարցեր, այդ թվում՝ հարավկորեական բանկերում իրանական միլիարդավոր դոլարների ֆոնդերի ապասառեցումն ու Իրանում պահվող արևմտյան բանտարկյալների ազատ արձակումը:

Շաբաթ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների անհապաղ փոխանակմանը:

Ամերիկացի բանակցող Ռոբերտ Մալլին միջուկային համաձայնագրի ապահովումը քիչ հավանական է համարում, քանի դեռ Թեհրանը չի ազատել ԱՄՆ չորս քաղաքացու: Մեծ Բրիտանիան էլ պահանջում է ազատ արձակել բրիտանահպատակ իրանցի Անուշե Աշուրին և Նազանին Զաղարի-Ռաթքլիֆին՝ Thomson Reuters հիմնադրամի ծրագրի ղեկավարին, նրանց մեղադրելով լրտեսության համար:

Թեհրանն էլ, իր հերթին, ձգտում է ազատ արձակել ԱՄՆ-ում գտնվող մեկ տասնյակից ավելի իրանցիների, այդ թվում՝ յոթ երկքաղաքացու, ԱՄՆ-ում մշտական ​​բնակություն ունեցող երկու իրանցու ու ևս չորսին, որոնք իրավական կարգավիճակ չունեն Միացյալ Նահանգներում: Շատերը բանտարկվել են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար։

Միջուկային ծրագրի 10-ամսյա բանակցությունների ավարտական փուլի վերջին մեկնաբանություններում բանակցությունների համակարգող Էնրիկե Մորան թվիթերյան իր էջում գրել է, որ «հիմնական խնդիրները դեռ պետք է շտկվեն», բայց վերջը մոտ է:

  • Կիսվել: