հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում բռնությունների աճի կապակցությամբ

Իրանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում բռնությունների աճի կապակցությամբ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, արտահայտելով Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունն Աֆղանստանում բռնությունների աճի կապակցությամբ, կոչ է արել ուշադրություն դարձնել ներկա իրավիճակում անմեղ մարդկանց և խաղաղ բնակիչների կյանքի պաշտպանությանը, գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ օրը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի Հերաթ քաղաքի վրա և հավելել է. «Լուրջ ուշադրություն պետք է դարձվի դիվանագետների և դիվանագիտական ​​հաստատությունների ամբողջական անվտանգության և ապահովմանը»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը տեղեկացրել է Աֆղանստանի Հերաթ քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ արտաքին գործերի նախարարության շարունակական կապի և այդ առաքելությունում տեղակայված անձնակազմի առողջական վիճակի մասին:

Չորեքշաբթի օրը թալիբները գրավել են  Աֆղանստանի Հերաթ քաղաքը:

  • Կիսվել: