չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Իրանը մերժել է հարստացված nւրանը հանձնելու մասին ԱՄՆ առաջարկը

Իրանը մերժել է հարստացված nւրանը հանձնելու մասին ԱՄՆ առաջարկը

ԱՄՆ-ն առաջարկել է երեք ամսով հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը Իրանի նկատմամբ՝  դրա դիմաց պահանջելով ամբողջ հարստացված ուրանի փոխանցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նա նշել է, որ նման պայմանը բացարձակ անընդունելի է։

«Ամերիկացիները ցանկանում են, որ մենք հանձնենք մեր ամբողջ հարստացված ուրանը, իսկ փոխարենը նրանք ընդամենը երեք ամիս ժամանակ կտան։ Դա մեզ համար անընդունելի է»,-ասել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մի քանի ամիս անց Վաշինգտոնը կրկին փորձի կիրառել արագ արձագանքման մեխանիզմը, որը նախատեսում է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը Իրանի դեմ, և նոր պահանջներ դնի։

«Եթե պետք է ընտրել՝ ընդունել անընդունելի պայմանները, թե դիմակայել snapback-ին, ապա ավելի լավ է երկրորդը»,-ասել է Իրանի նախագահը։

 

  • Կիսվել: