երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանը կպատրաստի հակակորոնավիրուսային դեղամիջոց

Իրանը կպատրաստի հակակորոնավիրուսային դեղամիջոց

Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների տարածման վարչության նախագահ Ալի Ռազազանը ասել է, որ նոր հակավիրուսային դեղամիջոցի հումքը, որն օգտագործվել է Չինաստանում, առաջիկա օրերին կներկրվի երկիր եւ այնտեղ կարտադրվի, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։

Ալի Ռազազանը նշել է. «Հակավիրուսային դեղամիջոցը, որը մենք դեռեւս չենք կարող անվանել, պատրաստվել եւ օգտագործվել է Չինաստանում եւ հաջողությամբ բուժել է պացիենտներին։ Դեղամիջոցի հումքը ներմուծվել է երկիր, ներկայում այն մաքսազերծվում է։ Մենք կարող ենք երկու օրում պատրաստել այդ դեղամիջոցը երկրում»:

Նա նաեւ հավելել է, որ դա ինքնուրույն հակավիրուսային դեղամիջոց է, որը ստեղծվել եւ փորձարկվել է Չինաստանում, եւ կորոնավիրուսի բուժման ժամանակ այն կարելի է օգտագործել այլ հակավիրուսային դեղամիջոցների հետ մեկտեղ:

  • Կիսվել: