Օմանը մերժել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար համատեղ վճար գանձելու մասին Իրանի առաջարկը
Օմանը մերժել է Իրանի առաջարկը՝ համատեղ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար: Այս մասին տեղեկացնում է New York Post-ը։
Նշվում է, որԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բախումից խուսափելու համար Օմանը նույնիսկ մերժել է նեղուցում անվտանգությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելու համար կամավոր ներդրումների գաղափարը։



