հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանը կաշխատի Աֆղանստանը կայունացնելու ուղղությամբ. Ռայիսի

Իրանը կաշխատի Աֆղանստանը կայունացնելու ուղղությամբ. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. <Իրանը կաշխատի կայունություն հաստատելու ուղղությամբ, որն այսօր Աֆղանստանի առաջին անհրաժեշտությունն է>, գրում է parstoday.com-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ զրույցում անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումն համարելով  Աֆղանստանի ժողովրդի իրավունքն ընդգծել է.«Իրանը կաշխատի կայունության համար, որն այսօր Աֆղանստանի առաջին կարիքն է, և որպես հարևան և եղբայր երկիր բոլոր խմբերին հրավիրում է հասնել ազգային համաձայնության»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, նշելով, որ Իրանի կարծիքով Աֆղանստանի ճնշված ժողովրդի կամքի գերակայությունը միշտ եղել է անվտանգության և կայունության աղբյուր, հավելել է.«Իրանը ուշադիր հետևելով այս երկրում տեղի ունեցող իրադարձություններին, հավատարիմ է Աֆղանստանի հետ իր հարևանության հարաբերություններին»:

«Ռազմական պարտությունը և Աֆղանստանից ԱՄՆ -ի դուրսբերումը պետք է դառնան հնարավորություն վերականգնելու այս երկրում կյանքը, անվտանգությունը և տևական խաղաղությունը», - ասել է Ռեիսին:

Թալիբները վերահսկողություն են հաստատել Քաբուլում գտնվող Աֆղանստանի նախագահական պալատի վրա և ապահովում են  մայրաքաղաքի և այլ քաղաքների անվտանգությունը:

  • Կիսվել: