կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իրանը Հայաստանին շնորհավորել է հաջող ընտրությունների կապակցությամբ և բարեկամական հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել

Իրանը Հայաստանին շնորհավորել է հաջող ընտրությունների կապակցությամբ և բարեկամական հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով ընդլայնել երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:

Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայ ժողովրդին ու հաղթած քաղաքական ուժին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

ԱԳՆ խոսնակը հաղթող ուժին հաջողություն է մաղթել Հայաստանի զարգացման, երկրի ներսում կայունության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում:

Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների խթանումը չափազանց կարևոր է պաշտոնական Թեհրանի համար:

  • Կիսվել: