կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ

Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ

Իրանի խորհրդարանը ԵՄ անդամ երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։

««Պատասխան գործողությունների մասին» օրենքի յոթերորդ հոդվածի համաձայն՝ որպես պատասխան ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը) ահաբեկչական կազմակերպություն հայտարարելուն, եվրոպական երկրների զինված ուժերը համարվում են ահաբեկչական խմբավորումներ, և այդ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը ընկնելու է ԵՄ-ի վրա»,- նրա խոսքերն է մեջբերել IRIB գործակալությունը։

Հինգշաբթի ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել էր, որ Եվրամիությունը ԻՀՊԿ-ն ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի անվտանգության և արդարադատության ոլորտների 15 պաշտոնյայի նկատմամբ։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միությունը կատարել է ռազմավարական մեծ սխալ։ Նրա կարծիքով՝ Եվրոպան զբաղվում է ճգնաժամի կրակը բորբոքելով։

  • Կիսվել: