Իրանը ցանկացած արկածախնդրության պատասխանելու կարողություն ունի. Միրյուսեֆի
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության խոսնակը նշել է, որ Իրանի իսլամական հանրապետությունն ունի ռազմական մեծ կարողություն ցանկացած արկածախնդրությանը պատասխանելու համար, գրում է parstoday.com-ը:
Երեքշաբթի օրն արձագանքելով Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Դոնալդ Թրամփի կառավարության հայտարարությանը, Ալիռեզա Միր Յուսեֆին հավելել է.«Իրանի միջուկային ծրագիրը նախատեսված են միայն խաղաղ նպատակների և քաղաքացիական օգտագործման համար»:
Պատասխանելով NBC News-ին, Միրյուսեֆին հստակեցրել է. «ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալը և ԱՄՆ-ի կառավարության բռնի պատժամիջոցները չեն փոխել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, ինչը բազմիցս հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում:
Նյու Յորք Թայմզ թերթը երկուշաբթի երեկոյան հաղորդել է, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Ազգային անվտանգության պաշտոնատարների հետ համատեղ նիստում խոսել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու մասին, որին դեմ են արտահայտվել պաշտոնյաները: