կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Իրանում ընտրությունների երկրորդ փուլում ավելի մեծ մասնակցություն կլինի. Իրանի դեսպան

Իրանում ընտրությունների երկրորդ փուլում ավելի մեծ մասնակցություն կլինի. Իրանի դեսպան

Իրանում նախագահի թեկնածուների միջեւ մրցակցությունն ուժեղ է, նրանք ձայները շատ մոտ են: Այս մասին, այսօր Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հաջողել քվեարկությանը մասնակցել առաջին փուլում, համոզված ենք՝ այս փուլում կմասնակցեն եւ կքվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրորդ փուլում ավելի մեծ մասնակցություն կլինի: Ընդհանրապես, Իրանի ժողովուրդը զարմանահրաշ է, եւ այս փուլում եւս ի ցույց կդնի իր զարմանահրաշ բնավորությունը:

  • Կիսվել: