հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Իրանում ութ մարդ է մահապատժի ենթարկվել

Իրանում ութ մարդ է մահապատժի ենթարկվել

Նախօրեին Իրանի երկու բանտերում ութ մարդ մահապատժի է ենթարկվել, հայտնում են իրանական իրավապաշտպան կազմակերպությունները։

Նշվում է, որ Իրանն այս տարի մահապատժի է ենթարկել առնվազն 376 մարդու:

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ այս տարվա առաջին կիսամյակում մահապատիժների թիվը նվազել էր:

Նախագահական ընտրությունների ժամանակ մահապատիժների դադարից հետո դրանք նորից վերսկսվեցին։

  • Կիսվել: