հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանում լոքդաուն է հայտարարվել

Իրանում լոքդաուն է հայտարարվել

Կորոնավիրուսի 5-րդ ալիքի տարածման պատճառով Իրանում լոքդաուն է հայտարարվել, երկրում հաստատվել են խիստ սահմանափակումներ՝ հայտնում է Irna-ն:

Օգոստոսի 15-27-ը արգելվել է միջնահանգային երթևեկությունը: Օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 21-ը բոլոր հիմնարկությունները, գրասենյակներն ու բանկերը դադարեցնելու են աշխատանքը: Բացառություն են կազմում կենսական նշանակության օբյեկտները: Նշենք, որ օգոստոսի 15-ին Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ 620 դեպք մեկ օրում:

  • Կիսվել: