չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Իրանում կորոնավիրուսից պատգամավորուհի է մահացել

Իրանում կորոնավիրուսից պատգամավորուհի է մահացել

Այսօր Իրանի խորհրդարանի նորընտիր պատգամավորուհի Ֆաթեմեհ Ռահբարը մահացել է նոր տեսակի կորոնավիրուսի հետեւանքով, տեղեկացնում է Tasnim-ը:

Մի քանի օր առաջ վարակվելու փաստը հաստատվելուց հետո Ռահբարը հոսպիտալացվել էր Թեհրանի հիվանդանոցներից մեկում:

Վիճակը, վատթարանալուց հետո նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Պատգամավորն Իսլամական կոալիցիոն կուսակցության անդամ էր եւ Իրանում առաջին հայտնի կին քաղաքական գործիչը:

  • Կիսվել: