ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը

Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը

Իրանում վերջին երկու օրերի ընթացքում տեղի ունեցած փոթորկի և հեղեղումների հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 59-ը վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի Արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավարին:

Իրանի ճգնաժամային կառավարման կազմակերպությունը մինչև կիրակի նախազգուշացում է հայտարարել երկրի 21 շրջանների վերաբերյալ՝ կոչ անելով զերծ մնալ լեռներով ճանապարհորդելուց և գետերի մոտ վրաններ խփելուց:

  • Կիսվել: