կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի

Իրանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը համընդհանուր սուգ է հայտարարվել Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, ցավակցություն հայտնելով Պաղեստինի ճնշված և դիմադրող ժողովրդին և Հանիեի ընտանիքի անդամներին, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին համընդհանուր սուգ է հայտարարում ողջ Իրանում», – ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Ընդգծում է, որ «այս սպանությունը դարձել է Իսրայելի հերթական հանցագործությունը»։

  • Կիսվել: