ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այս գիշեր՝ տեղական ժամանակով ժամը 03։37-ին, Իրանի Հարավային Խորասան նահանգում երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության պաշտոնական կայքը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարավային Խորասանի վարչական կենտրոն Թաբաս քաղաքից 72 կմ հյուսիս։ Ցնցումների ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ։
Ավերածությունների ու տուժածների մասին իրանական աղբյուրներն այս պահի դրությամբ չեն հայտնում։

  • Կիսվել: