ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Իրանում  5 օրով կարգելվի տեղաշարժը երկրի շրջանների միջև

Իրանում 5 օրով կարգելվի տեղաշարժը երկրի շրջանների միջև

Իրանի իշխանությունները, երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված, հնգօրյա հանգստյան օրեր են հայտարարել և արգելել տեղաշարժը երկրի շրջանների միջև, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Կորոնավիրուսի տարածման դեմ շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին հայտնել է, որ տեղաշարժման սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 15-ից և կշարունակվեն մինչև օգոստոսի 21-ի առավոտ: 

Նշենք, որ այսօրվա դրությամբ՝ Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 մլն 389 հազար 85 դեպք, մահացել է 97 հազար 208 մարդ:

 

  • Կիսվել: