չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են երկկողմ պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը

Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են երկկողմ պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը

Իրանի նախագահի պաշտոնակատարը և Ռուսաստանի նախագահն ընդգծել են երկկողմ պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը, գրում է parstoday.ir-ը:

Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ Մոհամմադ Մոխբերը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային ասպարեզում երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետ կապված հարցեր։

Շնորհակալություն հայտնելով ՌԴ կառավարությանն՝ Իրանի կառավարությանն ու ժողովրդին Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների մահվան կլապակցությամբ վշտակցություն հայտնելու համար, Մոհամմադ Մոխբերը Պուտինին շնորհավորել է Ռուսաստանին օրվա կապակցությամբ։

Նշելով, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունները ռազմավարական են և հիմնված անփոփոխ սկզբունքների վրա, նա հավելել է․ «Կողմերի օրակարգում բոլոր երկկողմանի համաձայնագրերի ամբողջական իրականացումն է, այդ թվում՝ առևտրի, բեռնափոխադրումների և էներգետիկայի ոլորտներում»։

Իրանի գործադիր իշխանության ղեկավարն անդրադարձել է Թեհրան-Մոսկվա երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, հատկապես՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի, ԲՐԻԿՍ խմբի և ԵԱՏՄ շրջանակներում, ընդգծելով այդ համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման կարևորությունը։

Վլադիմիր Պուտինը կրկին ցավակցություն է հայտնել Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների մահվան կապակցությամբ, հավելելով, որ Թեհրանի և Մոսկվայի միջև տնտեսական տարբեր ոլորտներում համագործակցության մակարդակը գոհացուցիչ է ու հարաբերությունների զարգացման արագությունը և երկու երկրների համագործակցության համապարփակ փաստաթուղթը համարել է հարաբերությունների զարգացման հարմար իրավական հիմք։

Նա նշել է, որ երկու երկրների օրակարգում է երկկողմ փաստաթղթերի իրագործումը։

Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագմանը, նա նշել է, որ դա հարմար հիմք է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար։

Վլադիմիր Պուիտնն ընդգծել է ապրանքների և էներգիայի փոխանակման ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

 

  • Կիսվել: