հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելին Սիրիայում իր խորհրդականի սպանության համար. Քանաանի

Իրանն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելին Սիրիայում իր խորհրդականի սպանության համար. Քանաանի

Իրանը Իսրայելի գործողությունները գնահատում է որպես ահաբեկչական ակտ, որոնց արդյունքում Սիրիայում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) խորհրդական Սեյեդ Ռազի Մուսավին։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

Նա Իսրայելի գործողություններն անվանել է «վախկոտ» եւ նշել, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը իրավունք է վերապահում կատարել անհրաժեշտ պատասխան քայլեր հարմար ժամանակ եւ անհրաժեշտ տեղում»։

Իրանի Tasnim պետական գործակալությունը երկուշաբթի տեղեկացրել է, որ ԻՀՊԿ խորհրդականը զոհվել է Իսրայելի հրթիռային գրոհի ժամանակ Դամասկոսի մերձակայքում։ Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին նշել է, որ Իսրայելը երեք հրթիռներով հարվածել է այն տանը, որտեղ ապրել է խորհրդականը։ ԻՀՊԿ-ն հաստատել է Մուսավիի մահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: