երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանն ինքն է որոշում, թե որ երկրներին վաճառի իր նավթը. Խաթիբզադե

Իրանն ինքն է որոշում, թե որ երկրներին վաճառի իր նավթը. Խաթիբզադե

Անդրադառնալով իրանական վառելիքի Լիբանան առաքմանն Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Տարբեր երկրների հաճախորդներին իրանական վառելիքի վաճառքը կառավարության խնդիրն է: Կառավարությունն է որոշում, թե որ հաճախորդներին և որ երկրներին վաճառի նավթն ու վառելիքը», գրում է parstoday.com-ը:

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով իրանական Press News գործակալության լրագրողի հարցին, Սաիդ Խաթիբզադեն ասել է «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր ինքնիշխանությանը, և բոլորը տեսել են և, կարծում եմ, գիտեն, որ այս ոլորտում օրինական առևտուրը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկն է»:

Խաթիբզադեն հավելել է.« Ինչ վերաբերում է Լիբանան մեր վառելիքի առաքմանը, մենք գնացինք նույն ճանապարհով, և քանի դեռ հաճախորդներ և պահանջարկ ունենք, այս ճանապարհն ու վաճառքը կշարունակվեն»:

Նա նշել է. «Լիբանանի ժողովուրդը հարուստ է ու նվիրատվությունների կարիք չունի և կարող է բավարարել իր կարիքները: Պարզապես որոշ երկրներ պետք է դադարեն քաղաքականացնել խնդիրները և լիբանանցիներին թույլ տան բավարարել իրենց կարիքները»:

  • Կիսվել: