Իրանն արտադրել է 200 գ. 20 տոկոս հարստացվբած մետաղական ուրան
ՄԱԳԱՏԷ-ն իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Իրանն արտադրել է 2 200 գ. 20 տոկոս հարստացվբած մետաղական ուրան, գրում է parstoday.com-ը:
Այդ մասին հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Հղում անելով զեկույցին, որը գործակալության անդամների տրամադրության տակ է հայտնվել երկուշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է մետաղական ուրանի արտադրության գործում Իրանի առաջընթացը:
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի գործողությունները դիտարկում է որպես քառափուլ ծրագրի երրորդ քայլ, իսկ չորրորդ քայլը ռեակտորի վառելիքի սալիկի արտադրությունն է:
Արւմտյան երկրներն ԱՄՆ -ի և Սիոնիստական ռեժիմի գլխավորությամբ, վերջին տարիներին Իրանին մեղադրում են միջուկային ծրագրում ռազմական նպատակներ հետապնդելու մեջ: Իրանը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները:
Իրանը շեշտում է, որ որպես Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) ստորագրող և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ ՝ իրավունք ունի տիրապետել խաղաղանպատակ միջուկային տեխնոլոգիայի:
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները մի քանի անգամ այցելել են Իրանի միջուկային համալիրներ, բայց երբեք չեն գտել որևէ ապացույց, որ երկրի խաղաղ միջուկային էներգիայի ծրագիրը շեղվում է դեպի ռազմական նպատակներ: