Իրանն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կսկսի ԵԱՏՄ-ին անդամակցության նախապատրաստությունները
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են և մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում», գրում է parstoday.com-ը:
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով այսօր առավոտյան ժամանել է Թեհրան, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ռուսաստան կատարած իր այցի ձեռքբերումներին և այցի ընթացքում քննարկված տնտեսական հարցերին, ասել է. «Իրանը ԵԱՏՄ անդամ է, որը տարածաշրջանի երկրներին կապել է իրար հետ և ձևավորել ազատ առևտրի գոտի»:
Նա հավելել է. «Չնայած կորոնավիրուսի համավարակին, Իրանի արտահանումը Ռուսաստան, աճել է 40 տոկոսով: Նախատեսվում է ստեղծել ֆինանսական-առևտրային և նյութատեխնիկական կենտրոններ՝ մաքասային ու պայմանագրային հարցերին հետևելու նպատակով»: