երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել

Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել

Իրանի հյուսիսարևմտյան Արդեբիլի նահանգապետ Բեհրուզ Նեդայեին հաստատել է այն տեղեկությունը, որ  Իսլամական Հանրապետության տարածքում ԱԹՍ է ընկել: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը:

Նշվում է, որ այժմ հետաքննություն է սկսվել՝ պարզելու անօդաչու թռչող սարքի պատկանելությունը: Նա ընդգծել է, որ ԱԹՍ-ի անկումը որևէ վնաս չի տվել:

Գործակալությունը հիշեցնում է, որ Իրանի իշխանությունները բազմիցս կոչ են արել կարգավորել հակամարտությունն ու դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

  • Կիսվել: