Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը հարևան երկրների հետ լավագույն հարաբերությունների ձևավորումն է. ԻԻՀ ԱԳՆ
ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ օրը Նյու Յորքում ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ՄԱԿ -ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը հարևան երկրների հետ լավագույն հարաբերությունների ձևավորումն է», գրում է parstoday.com-ը:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով ՀԳՀԾ-ի խնդրին, նշել է, որ ամերիկացիները մի կողմից հայտարարում են համաձայնագիր վերադառնալու իրենց ցանկությունը և Իրանին նույնպես կոչ անում վերականգնել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք գործադրումը, սակայն մյուս կողմից նոր պատժամիջոցներ են կիրառում Թեհրանի նկատմամբ, դրսևորելով պարադոքսալ վարքագիծը, որը կառուցողական ուղերձ չի պարունակում:
Ամիր Աբդուլլահյանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ի վեր, բացի հակասական հայտարարություններից, նա որևէ կառուցողական քայլ չի ձեռնարկվել: Նա հավելել է, որ Թեհրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով Բայդենի գործնական քայլերի վրա:
Տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Ամիր Աբդուլլահյանը նշել է որ Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության հիմքում լավ հարաբերություններն են հարևան երկրների և տարածաշրջանի հետ, հավելելով, որ Պարսից ծոցում բանակցությունները, Եմեն և Սիրիա խաղաղությունը վերադարձնելու կառուցողական նախաձեռնություններն, ինչպես նաև Աֆղանստանում համապարփակ կառավարությունը և Իրաքում առաջընթացը ԻԻՀ տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններն են:
Աբդոլլահյանը նշել է. «Հարևաններին և Ասիա մայրցամաքին առաջնահերթություն տալը չի նշանակում անտեսել այլ առաջնահերթությունները: Իրանի նոր կառավարությունը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում և ակտիվ արտաքին հարաբերություններ հաստատում բոլոր երկրների հետ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա»: