երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո դնելուց հետո ԱՄՆ-ին մեղադրել է Գազայում ցեղասպանության մեջ

Իրանի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո դնելուց հետո ԱՄՆ-ին մեղադրել է Գազայում ցեղասպանության մեջ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ԱՄՆ-ին մեղադրել է Գազայի հատվածում ցեղասպանության մեջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մերձավորարևելյան բանաձևի նախագծի վրա վետո դնելուց հետո, որը պահանջում է անհապաղ զինադադար պաղեստինյան անկլավում:

«Այսօր, անկասկած, Միացյալ Նահանգները չարիքի կենտրոնն է ողջ աշխարհում,  Գազայի հատվածում հանցագործությունների և ցեղասպանության հիմնական մեղավորը և պատասխանատու է այդ հանցագործությունների շարունակության համար, ողջ աշխարհը պետք է դատապարտի այդ գործողությունները», - ասել է Ռաիսին:

Ինչպես հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալժիրի ներկայացրած բանաձեւի նախագիծը պահանջում է անհապաղ զինադադար պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ Այն նաև մերժում է պաղեստինցի խաղաղ բնակիչների բռնի տեղահանումը և ընդգծում է երկու պետությունների ստեղծման ճանապարհով  պաղեստինյան հարցի լուծման հանձնառությունը:

Փետրվարի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ բանաձեւի նախագծին կողմ արտահայտվեցին ԱԽ 15 անդամներից 13-ը, այդ թվում՝ Ռուսաստանը եւ Չինաստանը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ մնաց։ ԱՄՆ-ն արգելափակել է փաստաթղթի ընդունումը՝ օգտագործելով վետոյի իրավունքը։

  • Կիսվել: