շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Իրանի մի քանի քաղաքներում պայթյուններ են որոտացել

Իրանի մի քանի քաղաքներում պայթյուններ են որոտացել

Իրանի Բանդար Աբաս, Ահվազ, Քասրե Շիրին և Աբադան քաղաքներում այսօր առնվազն 4 խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ռազմական թղթակից Օլեգ Բլոխինի Telegram-ալիքից:

Ըստ նրա՝ նշված բոլոր քաղաքները կա՛մ ռազմավարական օբյեկտներ են, կա՛մ ունեն ռազմածովային բազաներ, կա՛մ գտնվում են Իրաքի հետ սահմանին։

Չհաստատված տեղեկություններ կան Բանդար Աբասում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի սպանության մասին։ Հրապարակվել է լուսանկար Բանդար Աբասից։ Այսօրվա պայթյունի ուժգնությունը, ինչպես նաև հասցված վնասի չափերը լավ երևում են։

Սկսվել է միջադեպի հանգամանքների քննություն, որից հետո կհայտնվի զոհերի և տուժածների վերջնական թիվը։ Տեսանյութ Բանդար Աբասի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի վայրից։

Իր հերթին իրանական Tasnim գործակալությունը հայտնել է մեկ զոհի մասին։

Բանդար Աբասի վնասված շենքի բոլոր բնակիչները տարհանվում են։

Ըստ Բլոխինի, տեղեկություններ են ստացվում նաև Պարանդ քաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին, իսկ ավելի ուշ տեղեկություն հայտնվեց նաև Թեհրանում գրանցված պայթյունի մասին: Որպես հավանական պատճառներ դիտարկվում են թե՛ գազի արտահոսքը, թե՛ ԱԹՍ-ի հարվածը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: