երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանի մեջլիսը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իրանի մեջլիսը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իրանի խորհրդարանը՝ Մեջլիսը, դադարեցրել է աշխատանքը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, որով վարակվել է 47 պատգամավոր: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Նիզամ Մուսավին, տեղեկացնում է Tasnim-ը։

Մուսավին, մասնավորապես, ասել է. «Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել 47 պատգամավորի և 30 աշխատակցի մոտ։ Այդ պատճառով բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքը դադարեցվել է։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանի խորհրդի առաջարկությունները»։

Խորհրդարանի աշխատանքի վերսկսման ժամկետը առայժմ հայտնի չէ:

  • Կիսվել: