կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Իրանի խորհրդարանի հանձնաժողովն արտակարգ նիստ կանցկացվի՝ կապված Հանիյեի սպանության հետ

Իրանի խորհրդարանի հանձնաժողովն արտակարգ նիստ կանցկացվի՝ կապված Հանիյեի սպանության հետ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովն արտակարգ նիստ կանցկացնի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզայիին։ 

 

Նա հայտնել է , որ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին։

 

«Հարցը հետաքննվում է, և Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը կհրապարակի համապատասխան տեղեկությունները՝ կապված հետագա գործողությունների և նիստերի հետ», - հավելել է Ռեզային։

 

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիյեն և նրա թիկնապահներից մեկը հուլիսի 31-ին սպանվել են Թեհրանում, որտեղ Հանիյեն մասնակցել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։

 

Հանիյեի սպանությունից առաջ Իսրայելը հարված էր հասցրել Բեյրութին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկին։ Բեյրութի հրթիռակոծության հետևանքով սպանվել են նաև 3 խաղաղ բնակիչներ՝ 2 երեխա և 1 կին։ 

  • Կիսվել: