Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, երկրի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Այս մասին հայտնում է isna.ir-ը:
«Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հանդիպման ժամանակ կքննարկի քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների կարևորագույն տարածաշրջանային, միջազգային զարգացումները և երկկողմ հարաբերությունները, միջանցքների, էներգետիկայի և այլնի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները», - նշում է կայքը: