շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Իրանի դեսպանատանն ընթանում է Իրանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը (ուղիղ)

Իրանի դեսպանատանն ընթանում է Իրանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը (ուղիղ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որ նշանակվել է մայիսին ավիավթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, մեկնարկել է այս ուրբաթ օրը՝ հունիսի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 8:00-ին։

Քվեարկությանը մասնակցելու համար Երևանում ընտրատեղամասեր են բացվել Կապույտ մզկիթում ու Հայաստանում Իրանի դեսպանատանը։ Նախատեսված է նաև մեկ շարժական քվեատուփ Իրանի այն քաղաքացիների համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամասեր։

Սպասվում է, որ երկրի ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 6-ի առավոտյան՝ բոլոր ձայները հաշվելուց հետո։

Նախագահի պաշտոնի համար կպայքարեն առողջապահության նախկին նախարար, 69-ամյա բարեփոխիչ Մասուդ Պեզեշքիանը և հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի 58-ամյա ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։ Հունիսի 28-ին կայացած առաջին փուլում Պեզեշքիանը և Ջալիլին ստացել են ձայների համապատասխանաբար 44 և 40 տոկոսը։ Հաղթելու համար պետք էր 50%-ից ավելի միավոր հավաքել։ Մասնակցությունը կազմել է 40%, ինչը ամենացածրն է եղել իսլամական հանրապետության 45 տարիների ընթացքում։ Քվեաթերթիկների առնվազն 4 տոկոսն անվավեր է եղել։

  • Կիսվել: