Իրանի առաջնորդը Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել Հանիեի սպանության համար
Իրանի առաջնորդ և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը խիստ պատիժ է կրելու Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար, որը վերագրվում է հրեական պետությանը։
«Այս գործողությամբ հանցավոր և ահաբեկչական սիոնիստական ռեժիմը խիստ պատժի պատճառ է ստեղծել, և մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում նահատակվածի արյան համար»,-Խամենեիի խոսքերն է մեջբերել մամուլի ծառայությունը։
Ինչպես ընդգծել է Իսլամական Հանրապետության առաջնորդը, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը «վաղուց իր թանկագին կյանքն է տվել մարտի դաշտում և պատրաստ է եղել նահատակության՝ ճանապարհին կորցնելով իր հարազատներից ու ընկերներից շատերին»։
Խամենեին իր ցավակցությունն է հայտնել իսլամական համայնքին, դիմադրության ճակատին, «Պաղեստինի քաջ ու հպարտ ժողովրդին», պաղեստինցի քաղաքական գործչի ընտանիքին և ողջ մնացած անդամներին։