երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թեհրանի կապն Ադրբեջանում լրտեսության համար ձերբակալվածների հետ

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թեհրանի կապն Ադրբեջանում լրտեսության համար ձերբակալվածների հետ

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանում, իբր, Թեհհրանի համար լրտեսությամբ զբաղվող քաղաքացիների ձերբակալման մասին տեղեկությունները: Այս մասին գրում է tasnimnews.com-ը:

«Ցավոք, Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը որոշ ժամանակ է ձերբակալում և անազատության մեջ է պահում իր քաղաքացիներին իրանական կառույցների հետ կապերի մեղադրանքով և կեղծ մեղադրանքով», - հինգշաբթի ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ հերքելով Ադրբեջանի՝ Իրանին ուղղված «շղթայական մեղադրանքները։ 

Խոսնակը կտրականապես հերքել է Իրանի և վերջերս ձերբակալված այդ քաղաքացիների միջև որևէ կապ:

Քանանին նշել է, որ յուրաքանչյուր կառավարություն ունի օրինախախտ քաղաքացիների դեմ գործողություններ ձեռնարկելու ներհատուկ իրավունք, սակայն հասկացնել է տվել, որ Բաքվի քայլը՝ բազմաթիվ քաղաքացիների ձերբակալելու և բանտարկելու՝ Իրանի հետ կապի մասին մեղադրանք ներկայացնելու միջոցով, անթույլատրելի և անընդունելի է։

  • Կիսվել: