հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինչ է քննարկվել Լոնդոնում. Զելենսկին փակագծեր է բացում

Ինչ է քննարկվել Լոնդոնում. Զելենսկին փակագծեր է բացում

Լոնդոնի բանակցություններում քննարկվել է ԱՄՆ-ի հետ աշխատանքը և համաձայնեցվել են դիրքորոշումները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք մանրամասն քննարկել ենք մեր համատեղ դիվանագիտական ​​աշխատանքը ամերիկյան կողմի հետ և համաձայնեցրել ենք ընդհանուր դիրքորոշում անվտանգության երաշխիքների, Ուկրաինայի վերակառուցման և հետագա քայլերի կարևորության վերաբերյալ»:

Զելենսկին նաև հավելել է, որ առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինային հետագա պաշտպանական աջակցությունը։

Նշենք, որ այսօր Լոնդոնում բանակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Հանդիպման հիմնական թեման եղել են Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ եռօրյա բանակցությունների արդյունքները:

  • Կիսվել: