շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչ է հայտնի ՌԴ-ում ահաբեկչություն իրականացրած անձանց մասին

Ինչ է հայտնի ՌԴ-ում ահաբեկչություն իրականացրած անձանց մասին

ՌԻԱ Նովոստի-ն վերլուծել է Մոսկովյան ահաբեկչությունն իրականացնողների ձերբակալության տեսանյութերն ու նրանց խոսքը և որոշակի եզրահանգումներ արել նրանց մասին:

Այսպես՝ կայքը նշում է, որ նրանք բոլորը շատ վատ են խոսում ռուսերեն (կամ ձևացնում են, թե վատ են խոսում), իսկ մեկը տաջիկերենով հաղորդակցվում է թարգմանչի միջոցով։

Ահաբեկչությունն իրականացվել է «գումարի դիմաց»։ «Առանց անուն-ազգանունի» անձը Telegram-ով կապ է հաստատել նրա հետ՝ անվանելով իրեն «քարոզչի օգնական»։ Ձերբակալվածը չի կարողացել հստակ գումար նշել, սկզբում ասել է, որ իրեն խոստացել են կես միլիոն ռուբլի, ապա «մոտ մեկ միլիոն»։

Քարոզչի անունը չի նշվում, սակայն ահաբեկիչներից մեկը խոստովանել է, որ լսել է նրա «դասերն ու քարոզները»։

Նշվում է Թուրքիան, որտեղից 2,5 շաբաթ առաջ վերադարձել է ահաբեկիչներից մեկը։

Ահաբեկչության վայրի կոորդինատները տրամադրել է «քարոզչի օգնական»-ը, կազմակերպիչները տրամադրել են զենք՝ «Կալաշնիկով» ինքնաձիգներ։

Ահաբեկիչները միասին ապրել են Մոսկվայի հյուսիսում գտնվող հոսթելում։ Չորսից առնվազն երկուսը հանդիպել են միայն «10-12 օր առաջ»:

  • Կիսվել: