Իլհամ Ալիևը հանձնարարել է ուսումնասիրել ԼՂ-ում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտությունը, հայտնում է minval.az-ը։
Ալիևը միևնույն ժամանակ նշել է, որ Իրանի հետ սահմանին մոտ գտնվող «Խուդաֆերինի» և «Գիզ Գալասի» ջրամբարները տարածքում ջրի ամենամեծ աղբյուրներն են:
Այս մասին Ալիևն ասել է․ «Սրանք շատ մեծ ջրամբարներ են: «Խուդաֆերինի» ջրամբարի ծավալը 1.6 միլիարդ խորանարդ մետր է, դա շատ մեծ ջրամբար է: Այս ջրամբարն օգտագործելու համար, իհարկե, անհրաժեշտ է լրացուցիչ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել»։