շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին

Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքու այցելած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման վերաբերյալ «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Չավուշօղլուն՝ մասնավորապես նշելով.

«Հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի համաձայն: Գնահատեցինք քայլերը, որոնք ձեռնարկում ենք հանուն մեր տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»:

 
 

  • Կիսվել: