շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իլ-76 ինքնաթիռը խոցվել է ամերիկյան «Patriot» համակարգով. Պուտին

Իլ-76 ինքնաթիռը խոցվել է ամերիկյան «Patriot» համակարգով. Պուտին

Իլ-76 ինքնաթիռը խոցվել է ամերիկյան «Patriot» համակարգով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի թեկնածու, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Արդեն հստակ է, որ ինքնաթիռը խոցվել է ամերիկյան «Patriot» համակարգով։ Դա պարզել է փորձաքննությունը», - վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգորոդում կործանվել է Իլ-76 օդանավ: Ըստ ռուսական կողմի՝ այնտեղ եղել են ուկրաինացի 65 գերիներ:

ՌԴ ՊՆ-ն կործանման մեջ մեղադրել է ուկրաինական կողմին:

Ռուսաստանում Իլ-76 ինքնաթիռի կործանումից հետո տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել: 

Բացի այդ՝ ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76 ռազմական ինքնաթիռի վերաբերյալ

  • Կիսվել: