կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման

ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման

ԻԻՀ նախագահի նահանգային երկօրյա այցի շրջանակում, նրան ուղեկցող պատվիրակության անդամներից ՆԳ նախարար Ահմադ Վահիդին այցելել է Իրան-Ադրբեջան սահմանին տեղակայված Խոդաաֆարին և Ղիզղզալեսի ամբարտակներ: Այս մասին հայտնել է ParsToday-ը։

Ահմադ Վահիդին հայտարարել է. «Ադրբեջանն Իրանի կառավարությունից լավ բարեկամ չի ունենա:  Յուրաքանչյուր ոք, ով թշնամաբար է տրամադրված Իսլամական Հանրապետության դեմ, պարտվող է լինելու»:

Ըստ աղբյուրի՝ վերջին շրջանում Թեհրանի և Բաքվի հարաբերությունները լարված են, չնայած Իրանի քաղաքականության վարած հարևանության քաղաքականությանը և Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերություններն ամրապնդելու լուրջ կամքին։ «Այս իրավիճակը Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի հարաբերությունների արդյունքն է, որոնք զարգանում են՝ անկախ Իրանի անվտանգության կարմիր գիծը հատելուց»,- ասված է հրապարակման մեջ։ 

  • Կիսվել: