ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԻՀՊԿ-ն հայտնել է ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ տեսուչ Բաբայիանի զոհվելու մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ տեսուչ Բաբայիանի զոհվելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, հայտնել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հատուկ տեսուչ, գեներալ-մայոր Աբոլհասեմ Բաբայիանի զոհվելու մասին:

Մասնավորապեսէ ԻՀՊԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ նա զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով:

Հաղորդվում է նաև, որ Բաբայիանն ավելի քան չորս տասնամյակ մասնակցել է երկրի պաշտպանությանն ու ծառայել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառույցներում: Նա բարձր պաշտոն էր զբաղեցնում ռազմական կառավարման համակարգում և Իրանի ռազմական ղեկավարության ներկայացուցիչներից էր:

Բացի վերոնշյալ պաշտոնյայից՝ հարվածի հետևանքով զոհվել են նաև նրա ընտանիքի անդամները: Հայտարարության մեջ ցավակցություն է հայտնվել զոհվածի հարազատներին և ծառայակիցներին:

  • Կիսվել: