ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցը հատելու համար պայմաններ է առաջադրել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առաջադրել է հինգ պայման՝ Հորմուզի նեղուցը հատելու համար: Այս մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ պայմանները հետևյալն են՝
1. Քաղաքացիական նավերին թույլատրվում է տարանցում իրականացնել միայն Իրանի կողմից նշանակված երթուղով։
2. Ռազմական նավերի տարանցումը նեղուցով մնում է արգելված։
3. Բոլոր տարանցումները պահանջում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի թույլտվությունը։
4. Տարանցումը իրականացվում է հրադադարի համաձայնագրի շրջանակում և Լիբանանում հրադադարի պայմանների կատարման դեպքում։
5.Նավերը և նրանց բեռները չպետք է կապ ունենան ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։


