երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իբրահիմ Ռաիսին ընդգծել է Ճապոնիայում Իրանի ակտիվներն անհապաղ ապասառեցնելու անհրաժեշտությունը

Իբրահիմ Ռաիսին ընդգծել է Ճապոնիայում Իրանի ակտիվներն անհապաղ ապասառեցնելու անհրաժեշտությունը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդգծել է Ճապոնիայում Իրանի ակտիվներն անհապաղ ապասառեցնելու անհրաժեշտությունը:

Թեհրանում Ճապոնիայի ԱԳՆ Տոսիմիցու Մոտեգիի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին բարձր է գնահատել Իրանին տրամադրված Ճապոնիայի հումանիտար օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում եւ հույս հայտնել, որ երկու երկրների միջեւ այդ ոլորտում համագործակցությունը կօգնի վերացնել ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունը:
 
Հանդիպման ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է Ճապոնիայում Իրանի ֆինանսական ռեսուրսների ազատագրման անհրաժեշտությունն ու նշել, որ ցանկացած հետաձգումն արդարացված չի լինի:
 
Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ-ն է դուրս եկել Իրանի հետ միջուկային գործարքից եւ ընդլայնել հակաիրանական պատժամիջոցները: Նա նաեւ քննադատել է եվրոպացիներին, որ նրանք անտարբեր են ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների նկատմամբ՝ ընդգծելով, որ ցանկացած երկիր, որը չի կատարում ՀՀԳԾ-ում իր պարտավորությունները, պետք է պատասխանատվության ենթարկվի:

  • Կիսվել: