կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
«Հզբոլլահը» կամիկաձե ԱԹՍ-ներ է արձակել Գալիլեայի ուղղությամբ

«Հզբոլլահը» կամիկաձե ԱԹՍ-ներ է արձակել Գալիլեայի ուղղությամբ

«Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ կազմակերպությունը սկսել է արձագանքել Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական հարձակմանը, հայտնում է Sky News Arabia-ն։

Աղբյուրները նշում են, որ «Անօդաչուների էսկադրիլ է արձակվել Լիբանանից դեպի Արևմտյան Գալիլեա (Իսրայել-խմբ.)»:

Հիշեցնենք, որ իսրայելական ավիացիան հարված է հասցրել Բեյրութի վրա, որպեսզի, ինչպես ասում է Իսրայելի պաշտպանության բանակը, վերացնի «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին։

Նախնական հայտնի է երկու զոհի և 17 վիրավորի մասին։

  • Կիսվել: