երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Հուսով եմ՝ այլևս ատելություն չի լինի, հնարավոր է՝ Իրանը հիմա կարողանա շարժվել դեպի խաղաղություն․ Թրամփ

Հուսով եմ՝ այլևս ատելություն չի լինի, հնարավոր է՝ Իրանը հիմա կարողանա շարժվել դեպի խաղաղություն․ Թրամփ

Դոնալդ Թրամփը թույլ է անվանել Իրանի արձագանքը ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտների վրա հարվածներին։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը 14 հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ, որոնցից 13-ը խոցվել են, իսկ մեկը չի հասել նշանակետին։

Թրամփը նաեւ շնորհակալություն է հայտնել Իրանին Կատարի ավիաբազայի վրա սպասվող հարձակման մասին ամերիկյան կողմին տեղեկացնելու համար։

"Հուսով եմ՝ այլևս ատելություն չի լինի։ Հնարավոր է՝ Իրանը հիմա կարողանա շարժվել դեպի խաղաղություն, և ես ոգևորությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը",-նշել է նախագահը։

  • Կիսվել: