երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հունգարիայում զանգվածային բողոքի ակցիա է անցկացվել

Հունգարիայում զանգվածային բողոքի ակցիա է անցկացվել

Տասնյակ հազարավոր մարդիկ Հունգարիայում բողոքի ակցիա են անցկացրել՝ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ կապված գործով դատապարտված տղամարդուն նախագահական համաներում շնորհելուց հետո: 

Այս մասին հայտնում է BBC-ն: 

Նշվում է, որ ցուցարարները հավաքվել են մայրաքաղաք Բուդապեշտի Հերոսների հրապարակում՝ ի համերաշխություն բռնության զոհերի: 

Նախագահ Կատալին Նովակը և վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցության երկու բարձրաստիճան դեմքեր անցյալ շաբաթ հրաժարական էին տվել վիճելի ներման պատճառով:

Փետրվարի 16-ին մարդանց մեծ բազմություն է հավաքվել Հերոսների հրապարակում՝ միանալու «Այնտեղ հրեշներ կան» խորագրով ցույցին: 

Կատալին Նովակն անցյալ շաբաթ հրաժարական էր ներկայացրել՝ ներողություն խնդրելով ներում շնորհելու «սխալի» համար։

  • Կիսվել: