կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հունգարիայի վարչապետը հայտնել է, որ իր այցը Կիեւ կապված է Եվրամիությունում Բուդապեշտի նախագահության հետ

Հունգարիայի վարչապետը հայտնել է, որ իր այցը Կիեւ կապված է Եվրամիությունում Բուդապեշտի նախագահության հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ իր այցը Կիեւ կապված է Եվրամիությունում Բուդապեշտի նախագահության հետ։ Այս մասին տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով նրա Facebook-ի հաղորդմանը։

«Հունգարիայի նախագահության նպատակը իր ավանդը ներդնելն է Եվրամիության առջեւ կանգնած խնդիրների լուծման գործում։ Ուստի առաջինն ուղեւորվել եմ Կիեւ»,- ասել է նա։

Այսօր Հունգարիայի վաչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Կիեւ՝ առաջին անգամ ռուսական ներխուժումից հետո։ Նա ընդհանուր առմամբ Ուկրաինայի մայրաքաղաքում չի եղել ավելի քան 10 տարի։

Ակնկալվում է, որ Օրբանը հանդիպում կունենա նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերը կքննարկեն «խաղաղության հաստատման հնարավորությունը, ինչպես նաեւ հունգարա-ուկրաինական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը։

  • Կիսվել: