շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունաստանը վիրավորական է համարել Բրիտանական թանգարանում Պարթենոնի գլուխգործոցների ֆոնին նորաձևության ցուցադրությունը

Հունաստանը վիրավորական է համարել Բրիտանական թանգարանում Պարթենոնի գլուխգործոցների ֆոնին նորաձևության ցուցադրությունը

Լոնդոնի Բրիտանական թանգարանում նորաձևության ցուցադրությունը՝ այնտեղ պահվող աթենական Պարթենոն տաճարի մարմարե քանդակների ֆոնին, վիրավորում է 2,5 հազար տարի առաջ ապրած հին հույն քանդակագործ և ճարտարապետ Ֆիդիասի այս գլուխգործոցները: Այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին:

Նրա խոսքով՝ բրիտանական թանգարանը, կազմակերպելով նորաձևության ցուցադրություն այն սրահներում, որտեղ ցուցադրվում են Պարթենոնի քանդակները, ևս մեկ անգամ ցույց է տալիս իր զրոյական հարգանքը Ֆիդիասի գլուխգործոցների նկատմամբ։

«Բրիտանական թանգարանի ղեկավարները գռեհկացնում և վիրավորում են ոչ միայն հուշարձանը, այլև այն համամարդկային արժեքները, որոնք այն փոխանցում է»,-ասված է հայտարարության մեջ:

Մենդոնին նաեւ նշել է, որ Բրիտանական թանգարանի Դյուվին պատկերասրահում քանդակների ցուցադրության ու պահպանման պայմանները մշտապես վատթարանում են։

«Եկել է ժամանակը, որ քանդակագործական գլուխգործոցները, որոնք գողացվել են և որոմց վատ են վերաբերվում, փայլեն Ատտիկայի լույսի ներքո»,-ընդգծել է նա:

  • Կիսվել: